N2/17/ 2012- կարդացեք
Խմբագրի խոսք [...]
Nokia-ն MWC 2012-ին` 41 Մպ-անոց կամերաֆոն

MWC 2012-ի լավագույն սարքավորում ճանաչվել է Nokia 808 PureView սմարթֆոնը: Դա կատարվել է ցուցահանդեսի վերջին օրը: Սմարթֆոնն հագեցած է 41 Մպ-անոց խցիկով: Սմարթֆոնը նման բարձր գնահատականի է արժանացել բանիմաց և իրավասու հանձնաժողովի կողմից, որը բաղկացած է հեղինակավոր փորձագետներից և լրագրողներից, և հետևաբար այդ պարգևը բավականին պատվաբեր է:
FORD B-MAX` MWC 2012-ին ներկայացված շատ անսովոր ավտոմեքենա

Այս տարի Համաշխարհային բջջային համագումարին, պլանշետների և սմարթֆոնների հետ մեկտեղ, անսպասելի հնարավորություն ընձեռնվեց երես առ երես տեսնելու ավտոմեքենաներ: Դա FORD ընկերությունն էր (ոչ, Բարսելոնան չենք շփոթել Ժնևի հետ), որը որոշել է դառնալ ավտոմեքենա արտադրող ընկերություններից առաջինը համագումարի պատմության մեջ և ուշադրություն հրավիրել իր նորույթի վրա, չնայած որ այն պաշտոնապես պիտի ներկայացվի Ժնևում կայանալիք ավտոմեքենաների միջազգային ցուցահանդեսին: Խոսքը B-MAX մոդելի մասին է. այն Ford SYNC ձայնային կառավարմամբ հագեցած առաջին ավտոմեքենան է, որը կհայտնվի Եվրոպայում:
MWC 2012-ին Sony Mobile-ը ներկայացրեց Xperia P և Xperia U սմարթֆոնները

Sony ընկերությունը Mobile World Congress 2012 ցուցահանդեսին ներկայացրեց երկու նոր սմարթֆոններ` Xperia P և Xperia U, որոնք, ի տարբերություն Xperia S դրոշակակրի, կլինեն ավելի մատչելի: Հիշեցնենք, որ ավելի վաղ այս արտադրանքներն հայտնի էին այլ անվանումներով` Kumquat և Nypon համապատասխանաբար:
HTC-ն MWC 2012-ին`
One սմարթֆոնների նոր շարքը

Այս ապրանքանշանի արտադրանքների շնորհանդեսը սպասվածներից մեկն էր: Համենայնդեպս, ընկերությունը պատրաստվում է վերաիմաստավորել իր ռազմավարությունը և վերադարձնել իր հանրահայտությունն ու մաքուր բարձր շահույթը: Ազդն, իրոք, ստացվեց բավական հետաքրքիր:
HTC ընկերության ղեկավարն անձամբ հայտարարեց, որ 2012 թվականին ընկերությունն իր ուշադրությունը կենտրոնացնելու է իր սարքավորումների երկու բաղկացուցիչների` խցիկի և երաժշտական մասի վրա (դա հատկապես կդրսևորվի դրոշակակիր մոդելներում): HTC ընկերության կարծիքով զանգ կատարելուց հետո օգտագործողի մյուս սիրած գործողությունը լուսանկարելն է: Հատկապես այդ է պատճառը, որ ցուցահանդեսին ներկայացված One սմարթֆոնների շարքում ընկերությունը առանձնահատուկ ուշադրություն էր սևեռել լուսանկարչական ներկառույց մոդուլի կատարելագործման վրա: Այսպիսով, այն ստացավ առավել լուսազգայուն մատրիցա, հետադարձ լուսավորության ֆունկցիա, աշխատանքի բարձր արագագործություն և եզակի ֆունկցիա, երբ տեսագրելու պահին կարելի է միաժամանակ լուսանկարել:
|
|
Տեսանյութ
NOKIA LUMIA 800 և 710
Եվ այսպես, վերջապես, այն ինչ սպասում էին բոլորը, ովքեր քիչ թե շատ հետաքրքրվում էին բջջային տեխնոլոգիաներով, կատարվեց: Ֆիննական Nokia ընկերությունը միանգամից ներկայացրեց երկու նոր սմարթֆոն, որոնք աշխատում են նոր Microsoft Windows Phone 7.5 օպերացիոն համակարգի օգնությամբ [...]
NOKIA ASHA` 200, 201, 300, 303
Nokia World միջոցառման ժամանակ Nokia ընկերությունը ներկայացրել է վեցերորդ սերնդի Series 40 հարթակի վրա սարքավորված Asha հեռախոսների շարքը, որը կազմում են հետևյալ չորս մոդելները [...]
BlackBerry ընկերության նորույթները` BlackBerry Bold 9790 եւ BlackBerry Curve 9380
Research In Motion (RIM) ընկերությունը պաշտոնապես հայտարարել է երկու նոր սմարթֆոնների` BlackBerry Bold 9790 և BlackBerry Curve 9380, թողարկման մասին: Սմարթֆոններն աշխատում են [...]
7 մմ հաստության Motorola RAZR սմարթֆոնը ներկայացվել է պաշտոնապես
Motorola ընկերության նոր սմարթֆոնը, որը նախագծվել և մշակվել է Spyder ծածկանունով, ընթացիկ տարվա ամենասպասված նորույթներից մեկն է: Ապարատը գործնականում բավականին որակյալ և ամրապինդ կառուցվածք է ձեռք բերել [...]
Motorola MOTOACTV` THE ULTIMATE FUSION OF MUSIC AND FITNESS
Motorola Mobility ընկերությունը ներկայացրել է նոր` MOTOACTV անվանում ունեցող, աքսեսուար` ակտիվ կենսակերպ նախընտրող մարդկանց համար: Այն գզայունակ էկրան ունեցող և երաժշտական նվագարկչի ֆունկցիաներով հագեցած ժամացույց է, որը միաժամանակ կատարում է նաև անհատական էլեկտրոնային ֆիթնես-օգնականի դեր [...]
|
|
Microsoft ընկերությունը թողարկելու է Office փաթեթի տարբերակ iPad-ի համար

The Daily-ի աղբյուրները հաստատում են, որ Microsoft ընկերությունը պատրաստվում է թողարկել Office-յան տարբերակ iPad-ի համար:
Ենթադրվում է, որ iPad-ի համար Office փաթեթի արժեքը կգտնվի այն նույն աստիճանի վրա, ինչ գրավում են iOS համակարգի գրասենյակային հավելվածները, և կկազմի 10 դոլար: Հենց նույն աղբյուրները տեղեկացնում են, որ [...]
Google ընկերությունը թողարկել է Google Maps 6.0` շինությունների ներսում նավիգացիա իրականացնելու նպատակով

Google Maps 6.0-ի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ արդեն հնարավոր է իրականացնել նավիգացիա շինությունների ներսում: Ուրեմն այսպես, Google Maps 6.0 հավելվածն օգտագործողները քարտեզի մասշտաբը մեծացնելիս հնարավորություն կստանան բավականաչափ մանրամասն տեսնելու շինությունների հատակագծերը, որոնց [...]
Nokia-ն եւ Mail.Ru Group-ը թողարկում են վեբ-զննարկիչ

Nokia և Mail.RuGroup ընկերությունները հայտարարել են իրենց համատեղ նախագծի իրականացման մասին, այսինքն,Series 40 հարթակի վրա սարքավորված Nokia բջջային հեռախոսների համար նախատեսված հատուկ Nokia վեբ-զննարկիչի թողարկման մասին [...]
Հայտարարվել է Microsoft ընկերության զգայունակ սեղանի նախնական պատվերների ընդունման մասին

Microsoft ընկերությունը թողարկել է իր ինտերակտիվ սեղանի երկրորդ տարբերակը, որն հագեցած է Surface տեխնոլոգիայի սատարմամբ: 40 դյույմանոց ցուցասարք և SUR40 անվանումն ունեցող սեղանը ներկայացվել է CES2011-ի ընթացքում: Այժմ արդեն նորույթը հնարավոր կլինի ձեռք բերել նախնական պատվերի օգնությամբ 23 երկրներում [...]
|